ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Էբոլան Ռուսաստան կհասնի հոկտեմբերի վերջին

Էբոլան Ռուսաստան կհասնի հոկտեմբերի վերջին
09.10.2014 | 12:00

Էբոլա մահացու վիրուսը կարող է Ռուսաստան հասնել արդեն հոկտեմբերի 24-ին: Նման եզրակացության են հանգել MoBS-ի լաբորատորիայի փորձագետները: Ընդ որում, եթե հոկտեմբերի վերջին վիրուսի՝ Ռուսաստան հասնելու հավանականությունը 1 տոկոս է, ապա մեկ ամիս անց այդ հավանականությունը կբարձրանա մինչև 5 տոկոս: Այս մասին գրում է izvestia.ru-ն՝ հղում անելով Բոստոնի հյուսիս-արևելյան համալսարանի կենսաբանական և սոցիոտեխնիկական մոդելավորման լաբորատորիայի (MoBS) հետազոտությանը: Նշենք, որ Աողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Էբոլայի զոհերի թիվը Արևմտյան Աֆրիկայում հասել է 3431-ի, վարակվածների թիվը՝ 7470-ի:

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ